Ուորլիքը խոսել է Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին
ՀասարակությունՇվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Այս մասին «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված կենացով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը: