Շպիցբերգենում վերջին 30 տարվա ամենահզոր փոթորկից հետո Սուկերտոպեն լեռան վրա ձնահոսք է սկսվել
ՀասարակությունՇպիցբերգենում (արշիպելագ Հյուսիսայի սառուցյալ օվկիանոսում) վերջին 30 տարվա ամենահզոր փոթորկից հետո Սուկերտոպեն լեռան վրայից ձյան հոսք է սկսվել: Ձյան հոսքը արշիպելագի ամենախոշոր բնակավայրում՝ Լոնգյիրում, վնասել է 10 տուն, վիրավորել 2 երեխայի եւ 4 մեծահասակի: Որոշ շինություններ ձնահոսքը հիմքից խախտել է մի քանի տասնյակ մետրով: Լոնգյիրի բնակիչները վատ եղանակային պայմանների պատճառով 2 օր տանն են մնացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: