Նիդեռլանդներում թույլատրել են վարորդական դասընթացի դիմաց վճարել ինտիմ ծառայություններով
Lifestyle1in.am-ը գրում է.
Նիդեռլանդներում թույլատրել են ավտոդպրոցներում վարորդական դասերի դիմաց վճարել ինտիմ ծառայություններով: Այս տեղեկությունը հաստատել են նախարարների կաբինետի երկու ներկայացուցիչներ՝ գրում է DutchNews-ը:
Արդարադատության և տրանսպորտի նախարարների խոսքերով՝ վարորդական դասերի դիմաց սեքսուալ ծառայությունները մարմնավաճառություն չի համարվի, քանի որ սեքսը այդ պարագայում չի վաճառվում, դրանով հանդերձ դասընթացի փոխարեն սեքսի առաջարկը խախտում կդիտվի:
Նշվում է, որ գործարքի մասնակից կողմերի տարիքը պետք է լինի 18-ից բարձր: Նախարարները նշել են, որ նման գործունեությունը «անցանկալի» է, սակայն հակաօրինական չէ: