blog.1in.am-ը գրում է.
Թեփը գեղեցիկ մազերի գլխավոր թշնամին է, որի դեմ շատ բարդ է պայքարելը, սակայն ամեն դեպքում հնարավոր է հատուկ կոսմետիկ միջոցների և նորագույն տեխնոլոգիաների միջոցով:
Ինչպես հաղորդում է toneto.net-ը, թեփի առաջացման պատճառը հաճախ թաքնված է լինում օրգանիզմում: Ինչպես բշտիկների, այնպես էլ թեփի առաջացման պատճառներից մեկը նյութափոխականության խանգարումն է: Յուղոտ սնունդը, քաղցր թխվածքաբլիթները ևս բացասական ազդեցություն են ունենում մազերի առողջության վրա: Նույնիսկ ոչ ճիշտ ընտրված շամպունը կարող է հանգեցնել թեփի առաջացման:
Բժիշկներն առանձնացնում են թեփի երկու տեսակ` չոր և յուղոտ: Չոր թեփն իրենից ներկայացնում է գլխամաշկի մեռած բջիջներ, որոնք նյութափոխանակության խանգարման հետևանքով սկսում են թափվել: Ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումը հանգեցնում է յուղոտ թեփի առաջացմանը:
Չոր և յուղոտ թեփից ազատվելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, իսկ որոշ դեպքերում` բժշկական բուժում: