Շաքի գյուղի մոտ մեքենան 70 մետր գլորվել է ձորը վարորդը տեղում մահացել է
Հասարակությունnews.am- ը գրում է.
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, դեկտեմբերի 20-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Շաքե գյուղի մոտակայքում «Օպել Աստրա ջի» մակնիշի պետհամարանիշի 72 AA 772 (վարորդ` Բ. Թ. 1972 թ. ծնվ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորակը (մոտ 70մ), ինչի հետեւանքով վարորդ Բ. Թ.-ն տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Բ. Թ.-ի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: