Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր ծննդյան օրվա լուսանկարները
LifestyleՔրիստինա Ագիլերան դեկտեմբերի 18-ին դարձավ 35 տարեկան, հայտնում է spletnik.ru-ն:
Իր ծննդյան օրվա լուսանկարները Ագիլերան հրապարակել է սոցցանցերում:
Շնորհակալություն ծննդյան շնորհավորանքների համար: Սիրում եմ ձեզ, ի՛մ մարտիկներ,- գրել է աստղը իր երկրպագուներին:
Սակայն միայն երկրպագուները չեն, որ Ագիլերային շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ: Շնորհավորանքներին միացել է երգիչ Ֆարել Ուիլյամսը, Instagram-ի իր էջում հրապարակելով Քրիստինայի հետ լուսանկար:
Ծնունդդ շնորհավո՛ր, թագուհի՛,- գրել է երաժիշտը Ագիլերային:


