Լեդի Գագան ինքն է պատրաստել տնային մակարոնեղեն
LifestyleՊարզվում է, որ Լեդի Գագան միայն երևում է սկանդալային ու արտասովոր, հայտնում է spletnik.ru-ն: Հոգու խորքում նա հոգատար տնտեսուհի է, որն ուրախությամբ համեղ ընթրիք է պատրաստում: Աստղն ինքը տնային մակարոն է պատրաստել զրոյից` խմոր է հունցել, հատուկ մեքենայով կտրտել է և չորացրել այն:
Իր խոհարարական փորձի բոլոր փուլենը Գագան նկարել է և տեղադրել Instagram-ում: «Ինչ-որ բան ես ինքս եմ ձեռքով կտրել, իսկ ինչ-որ բան էլ՝ մեքենայի օգնությամբ»,- գրել է նա նկարներից մեկի տակ:





