Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան


Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Արցախի ՊՆ

Հասարակություն

Անցնող տարին Արցախի զինված ուժերի համար արդյունավետ է եղել, քանի որ ծրագրերը, որոնց նպատակը եղել է բանակի մարտունակության բարձրացումը, իրականացվել են: Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը:

-Պարոն Մնացականյանեթե ամփոփելուլինենք 2015 թվականըինչպիսի՞ն էր այնԱրցախի բանակի համար:

-Բանակաշինության տեսանկյունից 2015 թվականն Արցախի զինված ուժերի համար կարելի է համարել արդյունավետ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կյանքի են կոչվել համապատասխան նախատեսված ծրագրերի և նպատակաուղղված են եղել բանակի մարտունակության աստիճանական զարգացմանը: Որպես առաջնահերթություն, տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բոլոր աստիճանի հրամանատարների և շարքային անձնակազմի մարտական  պատրաստության ու պատրաստականության բարձրացմանը, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակությունները, բավականին մեծ աշխատանք է իրականացվել առաջնային գծի ամրապնդման  և այն  մարտական հերթապահության պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու  ուղղությամբ: Բացի վերոնշյալից, բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են եղել սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման  և դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներÕ ¨ և այլն: Կատարված այս և մյուս աշխատանքների շնորհիվ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականությունը, այլև լավագույնս իրականացրել է իր վրա դրված գլխավոր առաքելությունը, այն է` պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը:

-Վերջերս փորձագետներից մեկը վերջին երկու տարվա իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ եք այդ բնորոշմանը:

-Իրականում 2014թ. օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռևս 1994թ. մայիսին կողմերի միջև հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության  տրամաբանության շրջանակում: Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Այսպես, եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ.  մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաև հրթիռահրետանային և զրահատանկային միջոցներ, այդ թվում` 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը:

-Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են թուրքական արտադրությանզինատեսակներԱյդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացվո՞ւմ է:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրավասությունների շրջանակում, ես շոշափում եմ ոչ միայն այդ, այլ նաև շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցեր ևս: Ինչ վերաբերում է նրանց արձագանքին, ապա ավելի ճիշտ կլիներ, առիթ լինելու դեպքում այդ հարցն ուղղեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

-Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություն էԸստ Ձեզայս առնչությամբ ՆԱՏՕ-ի լռությունը որքանո՞վ էհամընկնում այդ կառույցի առաջադրած սկզբունքներին ու գաղափարներին:

-Այդ հարցի պատասխանը ստանալու համար ավելի ճիշտ կլիներ դիմել համապատասխան հասցեատիրոջը:

-Եթե մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագետներըԱրցախում պատերազմ կանխատեսելով,շեշտում էինոր Ադրբեջանն անպայման կդիմի «բլից-կրիգ»-իապա վերջին շրջանում նման վերլուծությամբ չեններկայանումԸստ Ձեզդա ինչի արդյունք էև ինչի շնորհիվ է միջազգային վերլուծաբանների տեսակետըփոխվել:

-Ես կասեի, որ «բլից-կրիգի» մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղյակ էին իրականությանը կամ իրենց դատողություններն անում էին ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Այնինչ, հավանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առավել լուրջ հետևություններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարավորությունների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խոսք, երևի թե ձեր նշած վերլուծաբաններին արդեն հասու է այդ իրականությունը:

-Պարոն նախարարմի քանի տարի առաջ ներկայացվեց վերլուծությունհամաձայն որիհակառակորդիդիպուկահարից զոհված հայ զինվորների մեծ մասը մահացու վիրավորում էր ստանում հենց գլխի շրջանումԴավերագրվում էր նաև զինվորի կողմից անուշադրությանըԱյժմ իրավիճակն ինչպիսին է և այդ առնչությամբինչպիսի աշխատանքներ են տարվում:

-Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է և մենք պարտադրված ենք որոնելու և գտնելու այն բոլոր հնարավոր ուղիները, որոնք կտանեն նման դեպքերի, եթե ոչ լրիվ բացառման, ապա գոնե շոշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ` զինվորների մեջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբա նական պատշաճ որակներ և, երկրորդ` մարտական դիրքերի ինժեներական կահավորվածությունը դարձնել անթերի: Սրանք այն երկու կարևոր պահանջներն են, որոնց կատարման ուղղությամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր:

-Պարոն Մնացականյանցավոքայս տարի շատ էին մարդկային կորուստները բանակումԿա՞ վիճակագրականտվյալ այդ առնչությամբ և որքան տոկոս են կազմում խաղաղ պայմաններում զոհվածները:

-Մեզ համար յուրաքանչյուր զինվորի մահ անդառնալի կորուստ է` դա լինի մարտական դիրքում, թե խաղաղ ծառայության ընթացքում: Սա իրողություն է, որը չափվում է ոչ թե վիճակագրությամբ, այլև մարդկային ճակատագրերով… Հավատացեք, անգամ մեկ զինվորի կորուստը մեր բանակի հզորությանը շոշափելի հարված է և ըստ այդմ, մենք պարտադրված ենք անելու ամեն հնարավորն ու անհնարինը,  նման արտակարգ դեպքերից խուսափելու համար:

-Պարոն Մնացականյանորո՞նք են այն հարցերըմարտահրավերներըորոնց լուծման ուղղությամբ աշխատանքներեք տանելու հաջորդ տարիներին:

-Ինչպես միշտ, գալիք տարում ևս մեր գործունեությունը ուղղված է լինելու բանակի հզորության բարձրացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար առկա են բոլոր  նախադրյալները: Համոզված եմ, որ զինված ուժերի ողջ անձնակազմը և նրա թիկունքում կանգնած ժողովուրդն անելու են իրենցից կախված ամեն հնարավորը մեր երկրի անվտանգ ու խաղաղ կենսագործունեությունն ապահովելու համար:

Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի

Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան