Թեյի չափից ավելի օգտագործումը վնասակար է
LifestyleՊարզվում է, որ նույնիսկ թեյը կարող է վնասել առողջությանը, եթե այն օգտագործում են չափից ավելի, հայտնում է woman-talk.com-ը:
Ամերիկացի բժիշկները հրապարակել են Միչիգանից 47-ամյա հիվանդի պատմությունը, որը դիմել է բժիշկներին՝ բողոքելով մեջքի ներքևի մասի, ձեռքերի և ոտքերի ցավերից:
Հետազոտություններից պարզվել է, որ տիկինը 17 տարի շարունակ ամեն օր խմել է, կարելի է ասել, մեկ դույլ թեյ՝ օգտագործելով օրական առնվազն 100 փաթեթ:
Հիվանդանոցի բժիշկները նրան ախտորոշել են «կմախքի ֆլուորոզ»` ոսկրերի հիվանդություն, որն առաջանում է ֆտորի չափազանց շատ օգտագործումից:
Կնոջ օրգանիզմում ֆտորը չորս անգամ բարձր է եղել նորմայից:
Ֆտորի ավելցուկը, որպես կանոն, օրգանիզմից դուրս է գալիս երիկամների միջոցով, բայց եթե մարդը օգտագործում է շատ ֆտոր, ապա այն նստվածք է առաջացնում ոսկրերում: