50-ից ավելի Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ Է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված շքերթին
ՀասարակությունԴեկտեմբերի 20-ին ավելի քան 50 Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ Է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված ամանորյա շքերթին: Երթն ուղեկցվել Է ռուսական երգերով հարմոնի հնչյունների ներքո, անցորդներին հուշանվերներ բաժանելով, Ռուսաստանից բերված կոնֆետներ հյուրասիրելով, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի պատկերներով օրացույցներ եւ մատրյոշկաներ բաժանելով:
Շքերթն սկսվել Է Մանհեթենի արեւելյան մասում գտնվող Սուրբ-Նիկոլաեւյան տաճարից: Այնուհետեւ Ձմեռ պապերը Ձյունանուշիկների հետ զբոսնել են մետրոյով՝ ուղեւորներին շնորհավորելով գալիք Նոր տարվա կապակցությամբ, եւ հայտնվել Թայմս-զբոսայգու՝ գովազդային լույսերով հեղեղված հրապարակում:
Այնտեղ կայացել Է ֆլեշ-մոբ. հանդիսականների ծափողջույնների եւ հիացական բացականչությունների ներքո ռուսական հեքիաթների գործող անձինք ուրախ պարել են ու շուրջպար բռնել: Այնուհետեւ շքերթը հասել Է քաղաքի գլխավոր տոնածառին, որը տեղադրված Է Ռոքֆելլեր-կենտրոնի հրապարակում:
Ակցիան, որը Նյու Յորքում անցկացվում Է արդեն երկրորդ անգամ, այս տարի կազմակերպվել Է Ռոստուրիզմի աջակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: