Ռուսաստանը Հայաստանի ռազմակայանն ուժեղացրել Է մարտական ուղղաթիռներով
ՀասարակությունՌուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանն ուժեղացրել Է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով՝ դրանք ուղարկելով Կուբանից: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային ավիացիայի ուղղաթիռների Էսկադրիլիա, կատարվում Է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում»,-նշվում Է հաղորդագրության մեջ: