Իմ ընտանիքի կողմից ուզում եմ շնորհակալություն ասել մեր զինվորիներին և մաղթել համբերություն. Ինչպե՞ս է Ամանորն անցկացնելու Մերի Հակոբյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Առջեւում Ամանորն է, իսկ դա նշանակում է, որ անկախ տարիքից բոլորս ասես հավատում ենք հրաշքներին, քանի որ այդ օրերի հեքիաթային տրամադրությունը տիրում է բոլորիս տանը: Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է տոներն անցկացնելու դերասանուհի Մերի Հակոբյանը:
-Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք նախընտրում Ամանորն անցկացնել, ի՞նչ պլաններ ունեք այստարվա համար:
- Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, ամենասպասվածը: Կարծում եմ, սա միակ տոնն է, որ մեծից փոքր երազանք են պահում եւ հավատում դրանց իրականանալուն: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Ամանորը ընտանիքիս հետ եմ անցկացնելու: Դեռեւս տոնածառ չեմ դրել տանը, շուտով կմտածեմ այդ ուղղությամբ:
-Իհարկե, Ձմեռ պապիկը վաղուց այլեւս մեզ համար նվերներ չի բերում, քանի որ մենքդուրս ենք եկել այդ տարիքից, բայց, վստահ եմ, որ Ձեր կյանքում կլինեն մարդիկ, ովքերկլրացնեն Ձմեռ պապի տեղը, հետաքրքիքր է՝ ում նվերին եք ամենաշատը սպասում:
- Իմ ամենասպասված եւ ամենահետաքրքիր նվերը ամեն տարի մտածում է հայրս, նա լրացնում է Ձմեռ պապի տեղը, պետք է ասեմ, որ դա գլխավոր պատճառներից մեկն է, որից ելնելով այսքան սիրում ու սպասում եմ Նոր տարուն:
Շարունակությունը՝ այստեղ: