Սերժ Սարգսյան. Նիկոլայ Բորդյուժան իր պաշտոնում կմնա մինչեւ 2017թ. հունվարի 1-ը
ՀասարակությունՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի նիստում երկու որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ մշտական գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին: Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի նիստի ավարտին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Նախագահի խոսքով՝ նիստում միաձայն որոշում է ընդունվել գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը մինչեւ 2017թ. հունվարի 1-ը երկարաձգելու վերաբերյալ: Նախագահը նաեւ նշել է, որ ընդունվելու է ՀԱՊԿ քարտուղարությունում ռոտացիայի սկզբունքը: «Նիկոլայ Բորդյուժան հաջողությամբ ղեկավարում է քարտուղարությունը, լավ գիտի կազմակերպության իրավական հիմքը, ինչը կարեւոր է այդ հանձնարարության բարեհաջող իրականացման համար»,- ասել է նախագ Սերժ Սարգսյանը: