Ադրբեջանում դատախազն առաջարկել է 7 տարվա ազատազրկման դատապարտել Ռաուֆ Միրկադիրովին
ՄիջազգայինHaqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցանքները քննող դատարանում անցկացվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով հերթական նիստը, որն անցել է դռնփակ պայմաններում։
Լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևը հայտարարել է, որ պետական մեղադրողը առաջարկել է առաջնորդվել Ադրբեջանի ՔՕ 62-րդ հոդվածով, մեղմել պատժաչափը և Միրկադիրովին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Տվյալ գործով հերթական նիստը կանցկացվի դեկտեմբերի 23-ին։
Միրկադիրովին ձերբակալել են նախորդ տարվա ապրիլի 10-ին և արտաքսել Ադրբեջան։ Նրան մեղադրել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածը (պետական դավաճանություն) խախտելու համար։ Ապրիլի 19-ին նրա դեմ որպես խափանման միջոց ընտրվել է եռամսյա կալանքը։ Դրանից հետո նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է մի քանի անգամ։