Վերա Բրեժնեւան ցույց է տվել իր նմանակին
Lifestyle«ВИА Гра» խմբի նախկին մենակատար Վերա Բրեժնեւան ցույց է տվել իր նմանակին:
Հանրահայտ երգչուհին գտել է մի աղջկա, որը նրա կարծիքով շատ նման է իրեն: Համույթի նոր մենակատար էրիկա Գերցեգին նա անվանել է իր քույրը.
Վերա Բրեժնեւան իր Instagram –ում հրապարակել է երկու լուսանկարներից բաղկացած մի կոլաժ՝ լուսանկարներից մեկում հենց ինքն է, իսկ մյուսում՝ «ՎԻԱ Գրա» խմբի նոր անդամ Էրիկա Գերցեգը:

«Ընկերուհինե՞ր, Քույրիկնե՞ր, Ձյունանուշիկնե՞ր/ Վերա եւ Էրիկա՝@erikaherceg #ВИАГРА #VIAGRA # սերունդ # չհամեմատել պարզապես նայել ու հիանալ))))»,- գրել է նա իր էջում։
Հիշեցնենք, որ Էրիկա Գերցեգը դարձել է «ՎԻԱ Գրա» խմբի նոր կազմի անդամներից մեկը։ Խմբի նոր կազմը պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հավաքել է 2013-ին: Կոլեկտիվի մյուս անդամներ են երգչուհիներ Անաստասիա Կոժեւնիկովան ու Միշա Ռոմանովան: