ՌԴ-ն կարող է արգելել Թուրքիայից թեթեւ արդյունաբերության ապրանքների 70-80 տոկոսի ներկրումը
ՏնտեսությունՌուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունն առաջարկել է արգելել Թուրքիայից թեթեւ արդյունաբերության ապրանքների 70-80 տոկոսի ներկրումը: Այս մասին ՌԴ Առեւտրի արդյունաբերության ու փոխնախարար Վիկտոր Եվտուխովը հայտել է ՏԱՍՍ-ին՝ «Ինտերնետ- էկոնոմիկա» ֆորումի կուլիսներում:
«Թուրքական թեթեւ արդյունաբերության ներմուծման 70-80 տոկոսն այն է, ինչ մենք կարող ենք հեշտությամբ փոխարինել: Դա թեթեւ արդյունաբերության այնքան էլ մեծ ծավալի ներմուծում չէ՝ 1.1 մլրդ եվրո: Մեր ներմուծման ընդհանուր ծավալում այն 6 տոկոս է կազմում»,- ասել է նա:
Նրա խոսքով, Առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը թեթեւ արդյունաբերության թուրքական ապրանքների 70-80 տոկոսի ներկրումը սահմանափակող համապատասխան առաջարկը՝ որոշակի կատեգորիաներով, փոխանցել է ՌԴ Տնտեսական զարգացմանը նախարարությանը: