Հնագույն սողունների գաղտնիքը բացահայտված է
LifestyleԱրդեն 200 տարի է անցել այն օրից, երբ 1824թ. պալեոնթոլոգ Մերի Անինգը Դորսեթ քաղաքում հայտնաբերեց նախապատմական պլեզիոզավրի ոսկորները: Գիտնականներին անհանգստացնում է այն հարցը, թե այդ տակառանման, չորս վերջույթներով, երկար վզով և փոքր գլխով էակը ինչպես էր կարողանում լողալ:
Տեխնոլոգիական վերելքի տարիներին գիտնականններին հաջողվեց համակարգչային սարքի օգնությամբ հաշվարկել, որ այդ ջրային «գեղեցկուհին»՝ պլեզիոզավրը, օգտագործելով առջևի վերջույթները՝ որպես թիակներ, իսկ երևի վերջույթները՝ որպես ուղղությունը կառավարող «միջոց», կարողացել է սուզվել ջրի տակ, ինչպես պինգվինները:
Պլեզիոզավրները յուրահատուկ կենդանիներ են, քանի որ նրանց առջևի երկու վերջույթները նման էին թևերի և հարմարեցված էին ջրի տակ ապրելու համար: Ի դեպ, այդ առեղծվածային էակներն ապրել են 200-65 միլիոն տարի առաջ: Գիտնականների կարծիքով՝ այդ հնագույն էակները սնվել են այնպես, ինչպես մեզ հայտնի կոկորդիլոսները և հնարավոր է, որ իրենց վերջույթներն օգտագործել են ոչ միայն իրենց զոհին որսալու, այլև ողջ մարմինն արագ պտտելու համար:
Ա.Գ.