Հնդկաստանում ընտրել են կովի հետ լավագույն սելֆին (ֆոտոշարք)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Հնդկական Կալկաթա քաղաքում ավարտվել է մրցույթը, որի նպատակն էր մարդկանց ուշադրությունը հրավիրել Հնդկաստանի տարածքում կովերի կոտորածի և նրանց պաշտպանության վրա։
Մրցույթի մասնակիցները սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են կովերի հետ սելֆիներ՝ օգտագործելով #selfiewithgomata (սելֆի մայր կովի հետ) հեշթեգը։ Մրցույթը, որը տևում էր մեկ ամիս, մեկնարկել է նոյեմբեր ամսին Go Seva Parivar ընկերության կողմից։
Հինդուիզմում կովերը, որոնց անվանում են gau mata (կով-նախամայր), համարվում են սուրբ կենդանիներ։ Հնդկաստանի նահանգների գերակշիռ մասում կովերին սպանելը արգելվում է։
«Մենք կազմակերպել ենք այս կարևոր մրցույթը, որպեսզի մարդկանց հասցնենք այն, որ կովերին պաշտպանելը ունի ոչ միայն կրոնական, այլ նաև գիտական հիմքեր», նշել է ընկերության ներկայացուցիչը։
Կովերին սպանելը արգելված է Հնդկաստանի 29 նահանգներից 21-ում։ Երկրում վերջերս սպանվել են 3 մարդ կովի միս օգտագործելու համար։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)