«Չեմ համբերում, թե երբ է տատս հարցնելու՝ ինչ եմ անում այդքան աղջիկների հետ». Դեն Բիլզերյան
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Պոկերի արքա, ինտերնետային աստղ ամերիկահայ Դեն Բիլզերյանը, որը հայտնի է Instagram-ում իր հրապարակումներով, նոր լուսանկար է տեղադրել եւ իր էջին հետեւող օգտատերերին տեղեկացրել, որ գնում է ընտանիքին այցելության։
«Գնում եմ ընտանիքիս այցելության։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է տատս հարցնելու՝ ինչ եմ անում այդքան աղջիկների հետ»,- գրել է Դենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 35-ամյա աստղը ցուցադրել էր իր ընտանիքի անդամներին.

«Ընտանիքի գրկում հանգստյան օրերին փորձում եմ նորմալ լինել»,- լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ նշել էր Դենը։