Դեկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա երաժշիտ, երգահան Հայկ Կարապետյանի առաջին՝ «Մեր թվարկությունից հետո» ձայնասկավառակի շնորհանդեսը: Life.panorama.am-ին ռեփեր Նարեկ Պետրոսյանը, նույն ինքը՝ Մեծ Հայքի Նարեկը, ով Հայկ Պետրոսյանի ձայնասկավառակի երաժշտական պրոդյուսերն է, տեղեկացրել է, որ այս նոր աշխատանքի շնորհիվ հայկական ժողովրդական երգը սիրող մարդիկ առավել ուրախ կարող են անցկացնել գալիք տոները.
«Հայկ Կարապետյանը շատ տաղանդավոր երաժիշտ-երգահան է, ով դեկտեմբերի 28-ին կներկայացնի իր առաջին ձայանասկավառաը: Սա ֆոլկ ձայնասկավառակ է՝ հիմնականում ազգային փայտյա փողային գործիքների նվագակցությամբ, որոնք նվագում է Հայկը: Իսկապես շատ հետաքրքիր է ստացվել, ձայնագրվել է «Play Back Records» ձայնագրման ստուդիայում, որի տնօրենն ու պրոդյուսերը ես եմ: Ձայնասկավառակի հիմնական նպատակն է այն ներկայացնել նաեւ արտերկրում, քանի որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ժողովրդական երգի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն, այդպիսով մենք էլ մեր չափով կկարողանանք հայկական ֆոլկ երաժշտությունը միջազգային ասպարեզում ներկայացնել »,- պատմեց Նարեկ Պետրոսյանը»:
Հետաքրքրվելով ձայնասկավառակի խորգրից՝ պրոդյուսերը նկատեց. «Ձայնասկավառկը կոչվում է «Մեր թվարկությունից հետո»: Այս խորագիրն ընտրվել է հատուկ նպատակով, Հայկը փորձել է պատկերացնել, թե ինչպիսի՞նն է լինելու Հայաստանը մեր թվարկությունից հետո: Կարծում եմ, միտքը յուրօրինակ է՝ իսկը Հայկի ստեղծագործությունների նման: Նա ցանկացել է ասել, որ անգամ մեր թվարկությունից հետո կշարունակի հնչել« հայկական ֆոլկ երաժշտոթյունը»:

Ձայնասկավառկի տեխնիկական մասով Նարեկն անձամբ է զբաղվել, բայց գործիքավորման ողջ աշխատանքներն իրականացրել է Հայկ Կարապետյանը: Ձայնագրմանը մասնակցել են նաեւ տարբեր երաժիշտներ, ովքեր էլ ավելի են լրացրել Հայկի ստեղծագործությունները:
«Հաջորդ տարում նախատեսվում է այս կատարումներից մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, եթե ամեն բան բարեհաջող ընթանա, գուցե եւ տեսահոլովակը մեկը չլինի»,- հավելեց Նարեկը:
Դեկտեմբերի 28-ին «Նարեկացի» արվեստի միությունում մուտքն ազատ կլինի, իսկ երեկոյի ընթացքում երիտասարդ երաժիշտը հանդիսատեսին նախատոնական տրամադրություն կպարգևի իր կատարումներով: