Ինչպիսին էր 2015 թվականը VARDA-յի համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայտնի պարուհի VARD-ան այս տարի հատկապես հայտնի էր նաև մեզ մոտ՝ Հայաստանում։ Մեր բոլորիս կողմից սիրված՝ pole-dance-ի աշխարհի չեմպիոնուհի VARD-ան եկել էր Հայաստան՝ Քիմ Քարդաշյանին հանդիպելու և իր հավաքածուի լողազգեստները փոխանցելու համար։

Իր անունից Քիմ Քարդաշյանին և նրա դստերը ՝ Նորտին, փոխանցվեցին VARD-այի արտադրության լողազգեստները։
Քիմին դուր են եկել Վարդայի լողազգեստները, և՝ պարուհու ասելով, Քլոեն և Քիմը հիացած էին, և Քիմը մի քանիսն էլ էր պատվիրել։
Այնուհետև գեղեցկուհին ապրիլի վերջում ժամանեց Երևան՝ Ծիծեռնակաբերդն այցելելու նպատակով։

Իմիջիայլոց, երիտասարդ պարուհին Electric Yerevan-ից էլ հետ չմնաց ։Վարդան Հայաստան եկավ հունիսի վերջին՝ ակումբներից մեկի բացման արարողությանը պարելու։

Պարուհին կատարվածի մասին իր կարծիքը կիսեց հենց մեզ հետ։ Վարդան նաև ուրախացրեց իր երկրպագուներին՝ Comedy Club- ի շոուին հայտնվելով։

Հուլիսին, FHM տղամարդկանց միջազգային ամսագրի ռուսական պարբերականը հրապարակեց երկրի Top -100 ամենասեքսուալ կանանց ցուցակը: 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով pole-dance-ի աշխարհի չեմպիոնուհի և երգչուհի Վարդան զբաղեցրեց 36-րդ տեղը։

Դե իսկ ամենահզոր իրադարձությունը մեզ համար դարձավ , իհակե, հատուկ NEWS.am STYLE-ի համար ֆոտոսեսսիան, որը մենք անցկացրեցինք Գառնիում։


Ինչպես նշեց պարուհին՝ դա իր համար ամենատպավորիչ ֆոտոսեսսիան էր Հայաստանում։


Իսկ ամռան վերջում Վարդան իր բացառիկ շոու-ծրագրով ելույթ ունեցավ Երևանի ռեստորանային համալիներից մեկում։

Հայտնի երգչուհին և պարուհին զարմացրեց հանդիսատեսին իր դիտարժան շոույով, որի ամբողջ հասույթը ուղղված էր «Մարի Իզմիրլյանի» մանկատան և Գավառի մանկատան հաշմանդամ երեխաներին։
Շնորհավոր գալիք Նոր Տարին, VARDA
- See more at: http://style.news.am/arm/news/27470/inchpisin-er-2015-tvakany-varda-yi-hamar.html#sthash.T5BE9Lbb.dpuf