Չինաստանի ամենագեր զույգն ուզում է նիհարել երեխա ունենալու համար (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Չինաստանի բնակիչ Լին Յուն ու նրա կինը՝ Դենգ Յանգը, միասին կշռում են 400 կգ: Ամուսնական զույգը որոշել է նիհարել փոքրիկ ունենալու համար:
Զույգերն ամուսնացել են 2010 թ., սակայն առ այսօր իրենց քաշի պատճառով չեն կարողանում երեխա ունենալ: Իրենց նպատակին հասնելու համար զույգը մեկնել է Չինաստանի հակառակ ծայր, որտեղ գտել է մի մասնագետի, ով պատրաստ է զբաղվել նրանց վիրահատությամբ:
Վիրահատությունն անելու համար զույգից պահանջվում է կորցնել մի քանի կիլոգրամ, ինչի համար նրանց դիետա է նշանակվել, ինչպես նաև՝ խորհուրդ է տրվել այցելել մարզասրահ:
Զույգը երազում է, որ շուտով կկարողանա թարմացնել ամուսնական նկարներն ու երեխա ունենալ:




