Օրվա բաղադրատոմսը. Խոզապուխտով կանապե
LifestyleԲաղադրիչներ
- հաց սպիտակ – 2-3 կտոր
- խոզապուխտ – 4-6 կտոր
- եգիպտացորեն պահածոյացված – 100գր
- ձու – 1 հատ (խաշած)
- ծովախեցգետնի ձողիկներ – 100գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք ձուն և ծովախեցգետնի ձողիկները, ավելացնում ենք եգիպտացորենը, համեմում աղով, պղպեղով և խառնում ստացված զանգվածը:
Աղցանը լցնում ենք խոզապուխտի վրա, ապա փաթաթում ռուլետի տեսքով ու կապում սոխով։
Հացերը կտրում ենք եռանկյունաձև, ապա դնում ենք պատրաստի ռուլետը կտրատված հացի վրա:
- Շարում ենք կանապեները ափսեի մեջ և մատուցում:

Յուրօրինակ, համեղ և հագեցնող խոզապուխտով կանապե։ Այն կարող եք պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած աղցանով:)