Առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
LifestyleՀանրապետության տարածքում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +5 աստիճան, դեկտեմբերի 25-28-ին` +6 աստիճան: