Բանանով դիմակ՝ չոր և թեփոտվող մաշկի համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ո՞ւմ է հարկավոր բոտոքսը, եթե կա բանանը։ Բանանը մաշկի համար ունի մի շարք օգտակար հատկություններ։ Այն սնուցում է մաշկը, թարմացնում, հարթեցնում, փափկեցնում և հաղորդում է առողջ ու պայծառ տեսք։
Բանանով դիմակները հատկապես նախընտրելի են չոր մաշկի համար և հատկապես ձմռանը, երբ մաշկն ավելի է չորանում և անգամ սկսում է թեփոտվել։
Բանանով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է կես հասած բանան, որը պետք է պատառաքաղով լավ տրորել և քսել մաշկին ու պարանոցին։ Դիմակը պահել 10-ից 20 րոպե, ապա լվանալ սառը ջրով։
Դիմակի ևս մի տարբերակ է կես բանանին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր և 3 ճաշի գդալ մածուն։ Բաղադրիչները լավ խառնել և քսել մաքուր մաշկին։