Ավստրալացի երկվորյակներն ամեն ինչ կիսում են, նույնիսկ՝ զուգընկերներին (լուսանկարներ)
LifestyleԱվստրալացի քույրեր Աննա և Լյուսի ԴեՍինիքներին կարելի է համարել աշխարհի ամենայուրահատուկ երկվորյակները, քանի որ նրանք իրենց կյանքում ամեն ինչ կիսում են։

Ինչպես նշում է Oddity Central-ը, քույրերի մոտ ամեն ինչ ընդհանուր է՝ սկսած տնից, մեքենայից, Facebook-ի էջից, աշխատանքից և վերջացրած զուգընկերոջով։ Մեկ րոպեի տարբերությամբ լույս աշխարհ եկած քույրերը մշտապես միասին են եղել, միևնույն մանկապարտեզը, դպրոցն ու քոլեջն են հաճախել։

Սակայն իրարից անտարբերակելի լինելու անհագ ցանկությունը ստիպել է Աննային և Լյուսիին պառկել վիրահատական սեղանին ու 200.000 դոլար ընդհանուր արժողությամբ վիրահատություններ իրականացնել։

Քույրերը պատմել են, որ միակ մարդը, ով կարողանում է իրենց տարբերել՝ մայրն է։ Մինչդեռ նրանց հայրը, ընկերուհիներն ու նախկին զուգընկերները երբեք չեն կարողացել հասկանալ, թե որն է Աննան, որը՝ Լյուսին։

«Օգտվելով այդ փաստից՝ մենք հաճախակի էինք փոխանակվում զուգընկերներով, որպեսզի չձանձրանայինք։ Սակայն այժմ մենք ունենք 1 ընդհանուր ընկեր, ում հետ երկուսս էլ ժամադրվում ենք»,-պատմել են քույրերը։


