Լոգասենյակում ոչ մեկ թաքնված չէր. Իվետա Եդիգարյանը՝ «Չէին սպասում» հաղորդման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անցյալ կիրակի «Չէին սպասում» հաղորդման հյուրն էր դերասանուհի-երգչուհի Իվետա Եդիգարյանը, սակայն հաղորդումը այնքան էլ հարթ չընթացավ: Երբ դերասանուհին ներկայացնում էր իր երկհարկանի տունը, տան երկրորդ հարկի լոգարանի դուռը բացելիս իսկական իրարանցում առաջացավ. Սուրեն Շահվերդյանի եւ Իվետա Եդիգարյանի պահվածքից հասկանալի դարձավ, որ դերասանուհին լոգասենյակում գաղտնի մեկին էր պահում, որին այդպես էլ չբացահայտեց հաղորդման ընթացքում:
Life.panorama.am-ը որոշեց գնալ Իվետա Եդիգարյանի գաղտնի հյուրի հետքերով՝ դերասանուհուց հետաքրքրվելով, թե իր աղջկանից գաղտնի, ո՞ւմ էր նա պահում լոգասենյակում: Մեզ հետ զրույցում դերասանուհին բացահայտեց ողջ ճշմարտությունը.
«Իրականում շատ ուրախ եմ, որ որոշեցիք անձամբ ինձնից ճշտել այդ միջադեպի մանրամասները: Պետք է նշեմ, որ, լոգասենյակում ոչ մեկ թաքնված չէր, պարզապես, քանի որ հաղորդման ընթացքում էլ նշեցի՝ այդ լոգասենյակը դեռեւս սարքին վիճակում չէ, ուստի այն այս պահին ավելի շատ խորդանոց է ինձ ծառայում: Երբ ներկայացնում է իմ տունը եւ հասա այդ լոգասենյակին, դուռը բացելուն պես հագուստով լի ճամպրուկը, որն անհարմար էր դրված, սողալով եկավ դեպի դուռը, ես էլ, որպեսզի տգեղ տեսարան չլինի, անմիջապես փակեցի դուռը, դե իսկ Սուրենն էլ իրեն համապատասխան կերպով այդ իրավիճակը վերածեց հետաքրքիր, ծիծաղաշարժ միջադեպի: Իրականում, ես էլ, Սուրենն էլ այդ պահին կատակեցինք՝ չմտածելով, որ այն այնքան էլ լավ հետեւանք չի ունենա եւ մարդիկ ճիշտ կարծիք չեն կազմի: Ահա ողջ ճշմարտությունը՝ ես իմ տանը գաղտնի կերպով ոչ մեկին չեմ պահում»,- նշեց դերասնաուհին:
Շարունակությունը՝ այստեղ: