Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը նշել են իրենց հարսանիքի չորրորդ տարեդարձը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ռուսական բեմի Պրիմադոննա 66-ամյա Ալլա Պուգաչովան ու նրա ամուսին 39-ամյա երգիծաբան Մաքսիմ Գալկինը նշել են իրենց ամուսնական կյանքի չորրորդ տարեդարձը:
Աստղային զույգի ֆանակումբի սոցէջում նրանց հարսանեկան լուսանկարներն էին հայտնվել, որտեղ Պուգաչովան ու Գալկինը սիրահարված ու երջանիկ տեսք ունեն:
«Այսօր ուղիղ չորս տարի է, որ Մաքսիմն ու Ալլան իրենց միությունը ամրապնդել են ամուսնական կապերով, ինչի առթիվ մենք նրանց ի սրտե շնորհավորում ենք: Եվ մաղթում ենք, որ նրանց տանը միշտ լինի խաղաղություն, սեր, ըմբռնում ու բարություն: Մենք ավելի երջանիկ ու հոյակապ զույգ չենք տեսել: Մաղթում ենք ամենալավ բաները, երեխաներին էլ՝ առողջություն ու ժպիտներ: Հոգ տարեք միմյանց մասին: Շնորհակալություն, որ դուք կաք»,- Ալլային ու Մաքսիմին մաղթել են նրանց երկրպագուները: