Ամանորին ընդառաջ ազատվեք ավելորդ կիլոգրամներից. մինուս 3 կգ՝ մեկ շաբաթում
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Healthy Living House-ը ներկայացրել է, թե ինչպես է պետք օգտագործել դարչինն ու կոճապղպեղը նիհարելու համար:
Ներկայացված բաղադրատոմսերը միայն դարչին ու կոճապղպղեղ չեն ներառում, սակայն դրանք երկու բաղադրատոմսում էլ էական դեր են խաղում:
Բաղադրատոմս 1
Անհրաժեշտ բաղադրիչները`
500 մլ ջուր,
500 մլ կեֆիր,
3 թեյի գդալ սև թեյ,
1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ կոճապղպեղ,
1 թեյի գդալ մեղր,
1 թեյի գդալ կարրի:
Պատրաստման եղանակը`
Նախ պետք է եռացնել ջուրը, ապա ավելացնել բոլոր բաղադրիչները, բացի կեֆիրից: Երբ ջուրը սառչի, քամեք այն և խառնեք կեֆիրի հետ: Ըմպեք այն ընթրիքի փոխարեն, որից հետո ոչինչ չպետք է ուտեք, միայն ջուր կարող եք խմել:
Բաղադրատոմս 2
Անհրաժեշտ բաղադրիչները`
80 մլ ջուր,
170 մլ կաթ,
1 թեյի գդալ կոճապղպեղ,
1 թեյի գդալ դարչին,
1 թեյի գդալ կարրի:
Պատրաստման եղանակը`
Լցրեք կարրին, դարչինը և կոճապղպեղը տաք ջրի մեջ, ապա ավելացրեք կաթը, խառնեք այն և ըմպեք քնելուց առաջ:
Զգուշացում. կարիին չպետք է օգտագործել հղիության ընթացքում, հեպատիտի, երիկամների և մարսողական համակարգի խնդիրների ժամանակ:
