Աստղային զույգեր, որոնք երկրորդ անգամ են փորձում կյանքը դասավորել
LifestyleHraparak.am-ը գրում է.
Մենք պարբերաբար գրում ենք հանրությանը հայտնի քաղաքական, հասարակական գործիչների, նրանց զավակների ամուսնության մասին: Եւ ահա տեղեկացանք նոր աստղային զույգերի կազմվելու մասին:
Պարզվում է՝ տեւական ժամանակ է՝ միասին են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Մանվել Բադեյանը կինը տարիներ առաջ մահացել է, իսկ Լիլիթ Գալստյանը ամուսնացած չի եղել: Մյուս աստղային զույգը կազմում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին եւ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը: Դավիթ Տեր-Պետրոսյանը ամուսնացած էր ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթի հետ, նրանք երեք երեխա ունեն, սակայն մոտ մեկ տարի առաջ բաժանվել են: Ասում են, թե բաժանության հարցում որոշ դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյան-Շահնազարյան հակասությունները:
Կարծես անցյալում է մնում ամուսնալուծվելու մեջ բացասական երանգ տեսնելու, զույգերին մեղադրելու կարծրատիպը, վերջիվերջո, եթե մարդիկ հաշտ ու երջանիկ չեն, ապա ճիշտը բաժանվելն է:
Առավել եւս՝ Պուտինի, Սարկոզիի օրինակը ցույց է տալիս, որ ամուսնալուծված լինելը չի կարող քաղաքական կենսագրության վրա բացասաբար ազդել, եւ հայտնիները եւս, ինչպես շարքային մահկանուցները, կարող են ամուսնալուծվել: Ինչեւէ, այժմ արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին փորձում է իր կյանքը դասավորել Աննա Ավանեսյանի հետ: