Դեր Զորում բանակը պայթեցրել է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող կամուրջը
ՄիջազգայինՍիրիայի հատուկ ծառայության ուժերը սեպտեմբերի 15-ին ոչնչացրել են կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջը, որը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորումն օգտագործում էր տարբեր շրջաններ զենքեր տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կամուրջը գտնվում էր ԻԼԻՊ-ի հսկողության տակ: Այն համարվում էր միակ ցամաքային ուղին, որը խմբավորումն օգտագործում էր զենք տեղափոխելու համար: Սիրիական բանակը պարբերաբար օդային հարվածներ է հասցնում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ Սիրիայի արևելյքում և կենտրոնում:
Հալեպի Սիյալա գյուղում սիրիական բանակի հետ բախումների ժամանակ սպանվել են զինված խմբավորման բոլոր անդամները, ոչնչացվել նրանց զենքերը: Սիրիական բանակը Դեր Հաֆր, ալ Ինզարաթ, Մրջե, Քարամ Տահան և մի քանի այլ բնակավայրերում հարձակվել է զինյալների հավաքատեղիների վրա և լուրջ վնասներ պատճառել նրանց:
Կանխվել է զինյալների հարձակումը Հոմսի Մալահի և Բասաթին ալ Ուար բնակավայրերի վրա: Միևնույն ժամանակ բանակը վերահսկողություն է հաստատել Համայի հյուսիսում գտնվող Տայիբա ալ Իմամ, Լուիբդա, Աբու Զեյդ գյուղերի վրա: