Փողոցային յոգերի` օդում հայտնվելու գաղտնիքը (լուսանկարներ)
LifestyleՀռոմում քայլելիս զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում օդում մեդիտացիա անող փողոցային յոգերը: Դատելով այս մարդկանց ռեակցիայից` նրանք հավատում են այս յոգերի գերբնական ունակություններին: Իրականում նրանք աշխատում են երեքով, քանի որ մեկին դժվար է երկար ժամանակ նստել անհարմար դիրքով և չշարժվել: Բացի այդ, պետք է, չէ՞, որ մեկը հետևի: Հավանական է, որ ինչ-որ մեկը ցանկանա հրել:
Այս նկարում ողջ թիմն է. առաջին յոգը, դիտող պահակը և մյուս յոգի կոշիկները: Օդում հայտնվելու գաղտնիքը շատ պարզ է: Այն ամբողջական կոնստրուկցիա է`գորգի տակ թաքնված հենարանով, որը պահում է մարդուն: Այնուհետ գալիս է «մահակ-ոտքը», որն անցում է ձեռքի միջով` իրար միացնելով հենակ-նստարանը: Հենց դրա վրա էլ նստում է կեղծ յոգը: Լայն հագուստը այդ ամենը ծածկում է:

Ահա այսպես է տեղի ունենում փոխարինումները: Դա արվում է այնպես, որ ոչ ոք չհասկանա հնարքի էությունը: Այն տևում է 10-15 րոպե, քանի որ առաջինը պետք է դուրս գա այս կոնստրուկցիայից, իսկ երկրորդը փոխարինի:

