Բաղադրիչներ
հավի ֆիլե – 500 գր
սոխ – 150 գր
սունկ շամպինիոն – 300 գր
բուսայուղ
աղ
պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Սոխը մանր կտրատում ենք։ Սունկը մաքրում ենք և մանր կտրատում։ Սոխը տապակում ենք բուսայուղի մեջ։ Ավելացնում ենք սունկը, աղով համեմում և տապակում այնքան ժամանակ մինչև ջուրը ամբողջությամբ գոլորշանա։

- Ֆիլեն կողքից բացում ենք (բայց ոչ մինչև վերջ), որպեսզի գրպան ստանանք։
Սունկը լցոնում ենք այդ գրպանի մեջ։ Այնուհետև ֆիլեյի բաց մասը չոփիկներով ամրացնում ենք։ Ֆիլեն աղով և պղպեղով համեմում ենք ու տապակում բուսայուղի մեջ յուրաքանչյուր կողմից 10 րոպե։
- Ահա և մեր ուտեստը պատրաստ է:

Հավի կրծքամսի փոխարեն կարող ենք հնդկահավի միս օգտագործել։ Որպես խավարտ կարող ենք պատրաստել կարտոֆիլով խյուս կամ հնդկաձավար:)