Ձվի դեղնուցով դիմակի օգտակարությունը մաշկի համար
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Հնարավոր է լսել եք ձվի սպիտակուցով դիմակի՝ մաշկի վրա ունեցած օգուտների մասին։ Սակայն ձվի դեղնուցը մաշկի համար ևս ունի բազմաթիվ առավելություններ, այն ուղղակի հրաշքներ է գործում։ Անգամ զգայուն մաշկ ունեցողները կարող են կատարել այս դիմակը։
Ձվի դեղնուցով դիմակի հիմնական սնուցող հատկությունները, որոնք հիաշքանչ են մաշկի համար, հետևյալն են՝
Վիամին A – բուժում է չոր և քոր ունեցող մաշկը։
Վիտամին B2 – օգնում է պաշտպանել բջիջները ազատ ռադիկալներից։
Վիտամին B3 – օգտակար է բորբոքված մաշկը բուժելու համար, որը նաև խոնավեցնում է մաշկը։
Ցինկ – դանդաղեցնում է մաշկի ծերացման պրոցեսը։ Օգտագործվում է ակնեն և պզուկները բուժելու համար։
Ձվի դեղնուցով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
• 1 ձվի դեղնուց
• 1 ճաշի գդալ մածուն
• Չոր և զգայուն մաշկի դեպքում 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, իսկ յուղոտ մաշկի դեպքում կիտրոնի հյութ։
Ձվի դեղնուցն ու մածունը խառնել, ապա ավելացնել կամ ձիթապտղի յուղը կամ կիտրոնի հյութը՝ ըստ Ձեր մաշկի տեսակի։
Խառնուրդը 1 շերտ քսել մաքուր մաշկին։ 5 րոպե անց քսել ևս մեկ շերտ և ևս մեկը՝ կրկին 5 րոպե անց։ Երբ դիմակն ամբողջությամբ չորանա, լվացվել գոլ ջրով։
Մաշկը կդառնա փափուկ, ինչպես երեխայի մաշկն է։ Դիմակը կարելի է կատարել գրեթե ամեն օր։