Սուպեր դիմակ մազաթափության դեմ
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Organic Health-ը ներկայացրել է մազաթափության բուժման համար կիրառվող բնական և բուժիչ դիմակներից մեկը, որի հիմնական բաղադրիչը բանանն է: Այս միջոցն օգնում է դադարեցնել մազաթափությունը կարճ ժամանակամիջոցում:
Ինչպես աղբյուրն ընդգծում է` բանանը մի շարք վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնց թվում է սիլիկա գելը, որը կտրուկ բարելավում է մազերի որակն ու ապահովում հաստությունը:
Մազերի աճին նպաստող բուժիչ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 2 բանան,
- 6 կաթիլ նուշի յուղ
Պատրաստման եղանակը
Պետք է լավ տրորել բանանը` վրան ավելացնելով նուշի յուղը, և լավ խառնել: Այնուհետև անհրաժեշտ է խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին, քսելու ընթացքում` նրբորեն մերսել: Քսելուն պես գլուխը պետք է ծածկել սրբիչով, քանի որ այս խառնուրդը կարող է հոսել: Այն պետք է գլխամաշկին պահել 30 րոպեից մինչև մեկ ժամ: Ապա լավ պետք է լվանալ մազերը սովորականի պես:
Այս դիմակը օգտակար է բոլոր տեսակի մազերի համար` բարակ, հաստ, կոշտ: Մի քանի անգամից կզգաք, որ մազերն ավելի առողջ և փարթամ տեսք ունեն:

