Տան պայմաններում պատրաստված միջոց՝ ձեռքերի և եղունգների խնամքի համար
LifestyleԼife.panorama.am-ը գրունմ է.
• Եղունգները լաքերի օգտագործումից հետո ստանում են դեղնավուն երանգ, քսելով կիտրոն, մի քանի օրից կտեսնեք դրական փոփոխություն: Եղունգների գույնը կբացվի և կստանա փայլ:
• Եթե ձեռքերի վրա ճաքեր են առաջանում, մերսող շարժումներով քսեք ձիթապտղի գոլ ձեթ, հագեք ձեռնոցներ և թողեք այդպես 1.5 ժամով: Ձեռնոցները հանելուց հետո ցանկալի է ձեռքերը չլվանալ, այլ սրբել անձեռոցիկով:
• Շաբաթական մեկ անգամ ձեռքերի համար կատարեքք 10 րոպեանոց ջրային պրոցեդուրաներ՝ ծովի աղով կամ բույսերով: Պրոցեդուրայից հետո քսեք սնուցող կրեմ:
• Չոր և անհարթ մաշկի դեպքում քսեք մեղրով պատրաստված դիմակ: Խառնեք մեկ թեյի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ կաթ, մեկ ճաշի գդալ ձիթապտուղի ձեթ, այնուհետև ավելացրեք 3 ճաշի գդալ վարսակի ալյուր և խառնեք: Դիմակից հետո հագեք բամբակից ձեռնոցներ:
• Ձմռանը ձեռքերի խնամքի համար օգտագործեք խիտ բաղադրություն ունեցող յուղեր: Օրինակ կոկոսի: Այն շատ լավ սնուցում է մաշկը