Հուզվել եմ շաաատ… Լիլու (լուսանկար, տեսանյութ)
LifestyleԱյսօր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ամանորյա միջոցառում, որին իր մասնակությունն է ունեցել երգչուհի Լիլուն: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նոր լուսանկարներով ու տեսանյութերով է կիսվել իր երկրպագուների հետ:
«Այսօր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ Ամանորյա միջոցառում։ Շնորհակալ եմ Ձեր ջերմ ընդունելության և իհարկե ամբողջ միջոցառման երժշտական հատվածը ինձ վստահելու համար: Աստված միշտ մեր զինվորներին պահապան լինի: Հուզվել եմ շաաատ…»։


