Ինչպիսին է լինելու Կապիկի տարին
Lifestyle2016թ. գործնական հաջողություն ու խոշոր եկամուտներ կբերի գործարարներին, առեւտրականներին, բանկիրներին, որոնք չեն վախենա ռիսկի գնալ, քանի որ Կապիկի տարվա կարգախոսն է «Ով ռիսկի չի գնում՝ նա շամպայն չի խմում»։
Այս տարի մեզ սպասվում է գիտության ծաղկունք ու տեխնիկական արագ առաջընթաց:
Այնպես որ 2016-ը շատ բարենպաստ ժամանակ է համարձակ, նորարարական գաղափարների համար: Բայց 2016-ը մասնագիտական արագ աճի հույս կարող են ունենալ նրանք, ովքեր լայն մտահորիզոն ու բազմակողմանի ունակություններ ունեն:
Եթե ձեր տաղանդները հաջող կիրառեք, ապա հնարավոր կլինի ոչ միայն հարստանալ, այլեւ փառավորվել:
Կապիկի տարին շատերի անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ կլինեն՝ հիմնականում դրական:
Այս տարի սիրահարների հարաբերություններն ավելի ռոմանտիկ, ավելի թարմ կլինեն, դրա համար էլ ձանձրալի կենցաղը չի կարողանա բացասաբար անդրադառնալ փոխադարձ զգացմունքների հզորության վրա:
Այս տարի հանգամանքները շատ են նպաստելու ֆլիրտին, նոր ռոմանտիկ ծանոթություններին, իսկ փոխադարձ սիրահարվածությունը բառացիորեն առաջին հայացքից կառաջանա: Դրա համար էլ 2016 թ. հրաշալի ժամանակ է թե հարաբերություններ սկսելու, թե ամուսնանալու համար:
2016 թ. սկսվող սիրային հարաբերությունները կլինեն բուռն, հիացական ու միեւնույն ժամանակ՝ շատ ռոմանտիկ: