Ամերիկացի զույգի պսակադրությունը կայացել է դագաղի մոտ, թաղման արարողության ժամանակ
LifestyleՌեջին և Մոնիկը միասին են արդեն շուրջ 8 տարի, ունեն երեք երեխա, սակայն նրանց կապը օրենքով ամրագրված չէր,- գրում է Orer.am-ը:
Միայն 2012թ.-ին Ռեջին ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին: Եկեղեցում, ուր կայացավ նրանց պսակադրությունը, ներկար էր նաև հարսնացուի մահացած հորեղբայրը: Այդ կերպ զույգը հարգել է հանգուցյալ Սքոթ Ուեյդի հիշատակը, ով պատրաստվում էր հարսնացուին խորան ուղեկցել, քանի որ նրա հայրը վաղուց արդեն կենդանի չէր:
Նույն օրը տեղի էր ունենում և հարսանիք և թաղման արարողություն: Արարողությանը մասնակցելու էր եկել ավելի քան 2000 մարդ, սակայն եկեղեցին տեղավորում էր ընդամենը 850 հոգու: Նման տարօրինակ պսակադրություն պետմության մեջ դեռևս չէր պատահել:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը