27-ամյա ամերիկուհին որոշել է վաճառել կուսությունը աճուրդով (լուսանկարներ)
LifestyleԲժշկական «անանուն» համալսարանի ուսանողուհին, ով հանդես է գալիս Էլիզաբեթ Ռեյնի անունով, ապրիլին կազդարարի աճուրդի մեկնարկը, որում կվաճառի իր կուսությունը:
Էլիզաբեթը The Daily Dot- ին ասել է, որ կուսությունն իր համար որևէ նշանակություն չունի, դրա համար ինքը չի տեսնում պատճառ այն չվաճառելու համար:
Միայն թե աղջիկը ամբողջովին հանդես է գալիս անանուն՝ չասելով այն ուսումնական հաստատության անունը նույնիսկ, որում սովորում է: Էլիզաբեթը չի ցանկանում, որ իր այս քայլը բացասական ազդեցություն ունենա իր՝ որպես ապագա բժիշկի ճակատագրի վրա:
Իր կայքում ուսանողուհին իրեն բնորոշում է որպես՝ «զգացմունքային, կրթված և խարիզմատիկ ամերիկուհի»: Բլոգում նա հայտնում է, որ այն բանից հետո ինչ որոշել է վաճառել կուսությունը, այլևս չի պատկերացնում դրանից ազատվելու այլ եղանակ:
Աճուրդի հաղթողը 12 ժամ կանցկացնի Էլիզաբեթի հետ հյուրանոցի համարում:
«Գինը բարձրացնելու» համար աղջիկը նաև նշել է, որ ինքը կույս է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես․ նա տղամարդու ներկայաությամբ չի մերկացել և թույլ չի տվել ոչ մի տղամարդու մերկանալ իր առջև:





