Այգում գտած իրը իրարանցում առաջացրեց պատմաբանների շրջոնում, բայց ահա, թե ինչ էր այն իրականում (լուսանկարներ)
LifestyleԴեսից-դենից
Իսրայելի բնակիչներից մեկը, այգում աշխատելիս, հողի մեջ տարօրինակ իր գտավ։ Սկզբում կարծելով, որ դա չպայթած արկ է, նա կանչեց փրկարարներին ու ականազերծողներին։ Բայց վերջիններս միանգամից հասկացան, որ դա զինամթերք չէ, այլ առավել թանկարժեք մի բան և միանգամից ուղարկեցի պատմության թանգարան` ուսումնասիրության։
Բայց որքան մեծ էր զարմանքը, երբ գիտնականներն ու պատմաբաններն անգամ չճանաչեցին այն։ Տարատեսակ վարկածներ էին առաջ քաշվում, բայց արագ էլ հերքվում էին։

Ի վերջո մասնագետները որոշեցին դիմել հանրության օգնությանը, որովհետև հնարավոր բոլոր տարբերակները` սկսած «հին հրեական տաճարների արարողակարգային իրերից» մինչև «մերսող սարք» տարբերակները սպառվել էին։
Որոշում կայացվեց տարօրինակ իրի լուսանկարը տեղադրեել թանգարանի կայքում և ֆեյսբուքյան էջում` դիմելով հանրության օգնությանը։ Սկզբում օգտատերերը նույնպես տարբեր վարկածներ էին առաջ քաշում, բայց արագ էլ հերքում։

Եվ ահա, կես ժամ անց, իտալացի ոմն Միկի Բարակը հստակություն մտցրեց իրավիճակում։ Նա ասաց, որ դա ռադիացիայից պաշտպանիչ դաշտ ստեղծելու համար է նախատեսված և, որ այն ամենևին կապ չունի պատմական արտեֆակտի հետ։ Այն արտադրվում է Գերմանիայում և արժե 67–ից մինչև 1000 եվրո, կախված չափսերից։ Այն իբրև թե իր շուջը ստեղծում է էներգետիկ հավասարակշռության զոնա։


Պատմաբանների բոլոր վարկածները մեկ ժամում հօդս ցնդեցին։ Բայց նրանք գոհ էին, որ Բարակը լույս սփռեց առեղծվածային իրի իրական ծագման վրա և ստիպված չեղան կեղծ լուրեր տարածել։ Իտալացուն, որպես պարգև, հրավիրեցին Երուսաղեմ` էքսկուրսիայի։ Իսկ թե ինչպես էր այդ իրը հայտնվել հերայի այգում, մնում է միայն գուշակել։
