Քայլի Ջենները հերքել է ռեփեր Tyga-ի հետ նշանվելու մասին լուրերը
LifestyleԿաթոլիկաշխարհի Սուրբ ծննդին ռեփեր Tyga-ն իր նախկին (միգուցե ներկա) ընկերուհի Քայլի ջեններին հսկայական ադամանդյա մատանի էր նվիրել (չնայած կարծես Lamborghini էր ծրագրում նվիրել):
Լրատվաիջոցներն անմիջապես սկսել են գրել աստղերի նշանդրեքի մասին՝ չնայած մեկ ամիս առաջ պնդում էին, որ նրանք բաժանվել են:

18-ամյա Քայլին հերքել է իր նշանդրեքի մասին լուրերը:

«Ամեն տարի մայրս սուրբծննդյան ուրախ երեկույթ է կազմակերպում: Այս տարի հավաքույթը յուրահատուկ էր. փառահեղ տարին եզրափակող իդեալական երեկո, որը մենք անցկացրեցինք ընկերների ու ընտանիքի հետ ... ու յուրահատուկ նվեր մի յուրահատուկ մարդուց: Բայց ՈՉ, ես նշանված չեմ»,- գրել է Քայլին իր միկրոբլոգում: