Բարձը մարդու համար կարող է վտանգավոր լինել
LifestyleShabat.am-ը գրում է.
Բարձը կարող է լինել փոշու, մաշկի մահացած մասնիկների և ձոշու լվերի հսկայական պահոց: Տարբեր առողջապահական հիմնարկներում բարձեր ստուգելու թեստերը ցույց են տվել բարձերի արտաքին կողմի միկրոօրգանիզմներով կեղտոտվածության բարձր մակարդակ: Այդ մասին հայտնում է woman-talk.com-ը:
Որոշ բարձեր նույնիսկ վարակված են եղել E.coli-ով` Եվրոպայի «բանջարեղենային սկանդալի» մեղավորներով: Մյուսները պարունակել են միկրոբներ, որոնք կարող են առաջացնել շնչառական և միզուղիների վարակներ:
Դժվար չէ գլխի ընկնել, որ ոչ միայն հիվանդանոցներում, այլ նաև գնացքներում, հիվանդանոցներում և նույնիսկ տանը յուրաքանչյուր մարդու բարձը այնքան էլ մաքուր և անվտանգ չէ:
Ի՞նչ անել:
Նախ՝ բժիշկները խորհուրդ են տալիս ամեն տարի նոր բարձ գնել:
Բարձը փոշու լվերից ազատելու համար հարկավոր է պարբերաբար այն լվանալ +60˚ C-ից բարձր ջերմաստիճանում կամ 24 ժամով դնել սառեցման խցիկ:
Խորհուրդ է տրվում բարձերը լվանալ երեք ամիսը մեկ:
Տաք, արևոտ օրը բարձը կախեք դրսում, որպեսզի այն լավ չորանա, քանի որ բակտերիաները և սնկերը սիրում են խոնավ միջավայր:
Եթե ուզում եք իմանալ՝ հարկավո՞ր է բարձը փոխել թե ոչ, այն երկտակ ծալեք և վրան գիրք դրեք: Եթե բարձը արագ ուղղվում է, և գիրքը ընկնում է, նշանակում է՝ այն դեռևս լավ վիճակում է: