Պարզվել է տոնական օրերին շատ ուտելու հիմնական պատճառը
Lifestyle1in.am-ը գրում է.
Կենսաբանության դոկտոր Քրիստինա Աղապակիսը՝ ԱՄՆ-ից, պարզ փորձի միջոցով որոշել է տոնական օրերին շատ ուտելու հիմնական պատճառը:
Մասնագետի տվյալներով` մեղավորը «շվեդական սեղանի էֆեկտն է», որը հայտնագործել է ֆրանսիացի հոգեբան Ժակ Լե Մագնենը 1956 թվականին, հայտնում է Tech Insider-ը:
Ախորժակի վրա սննդային բուրավետիչների ազդեցությունը ուսումնասիրելու և միաժամանակ Մագնենի տեսությունը հաստատելու համար կենսաբանը փորձ է կատարել մկների վրա` նրանց ուտելիք տալով 2 տարբերակով:
Առաջին դեպքում Աղապակիսը մկներին կերակրել է նույն ուտելիքով, իսկ երկրորդ դեպքում` չորս տարբեր համերի ուտելիքներով: Երկրորդ դեպքում մկները եռակի շատ են կերել:
Այդպես Աղապակիսն ապացուցել է, որ շատ ուտելու հիմնական պատճառը տոնական սեղանի ճաշատեսակների բազմազանությունն է: