Թոմ Քրուզը 5 մլն ֆունտ սթերլինգով վաճառում է Մեծ Բրիտանիայում գտնվող իր առանձնատունը
LifestyleՀոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը 5 մլն ֆունտ սթերլինգով վաճառում է Արեւմտյան Սուսեքսում (Անգլիայի հարավում գտնվող կոմսություն) գտնվող իր առանձնատունը: 53 –ամյա դերասանը որոշել է ազատվել առանձնատնից, որտեղ ապրում էր իր երրորդ կնոջ՝ Քեթի Հոլմսի հետ մինչեւ իրենց ամուսնալուծությունը (2012թ.):

Առանձնատունը գնել էին 2006-ին երեք միլիոն ֆունտով:
Variety-ի փոխանցմամբ՝ առանձնատունն ունի վեց ննջարան եւ ութ լոգարան, տան բակում թենիսի կորտ եւ լողավազան կա, ինչպես նաեւ ավտոտնակ։