Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի լուսանկարները` սուրբծննդյան հավաքույթից
LifestyleԴեկտեմբերի 5-ին ծնվեց Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյնթը, իսկ դեկտեմբերի 25-ին նա արդեն հոյակապ տեսք ուներ եւ լուսանկարվում էր: Քիմ Քարդաշյանը իր KimKardashianWest.com կայքում երկու լուսանկար է հրապարակել իր մայրիկի՝ Քրիս Ջենների սուրբծննդյան հավաքույթից:

Լուսանկարներից մեկում Քիմը լուսանկարվել է դստեր՝ Նորթի ու Քանյե Ուեսթի հետ, իսկ մյուսում՝ դստեր ու Սանտա Կլաուսի հետ:
«Որքան ինձ հիշում եմ՝ մայրս միշտ սուրբծննդյան հավաքույթներ է կազմակերպել։ Այս տարի նույնպես ամեն ինչ հրաշալի էր: Նա միշտ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրում է, որպեսզի մենք՝ մեր ընտանիքն ու ընկերները, կարողանանք զգալ սուրբծննդյան մթնոլորտը»,- գրել է 35-ամյա հեռուստաաստղը:

Քիմ Քարդաշյանն իր դստեր՝ Նորթի հետ, որը մազերը մայրիկի նման է հարդարել: