Անհավանական համեղ աղցան «Կապիկ»՝ ամանորյա սեղանի համար(բաղադրատոմս)
LifestyleԲաղադրիչներ
- 2 հատ հավի կրծքամիս
- 3 ձու
- 1 սոխ
- 100 գ. պանիր
- 350 գ. սունկ
- 100 գ. մաքրած ընկույզ
- 200 գ. սալորաչիր
- 1 ճաշի գդալ բուսայուղ
- Ձիթապտուղ՝ զարդարելու համար
- Աղ, պղպեղ և մայոնեզ
Պատրաստման եղանակը
1 Առաջին հերթին պետք է խաշել հավի կրծքամիսն ու ձվերը:
2 Կտրատեք սոխն ու սունկը: Բուսայուղի մեջ տապակեք սոխը, հետո ավելացրեք սունկը: Տապակեք տասը րոպե:
3 Սալորաչիրը թողեք եռման ջրի մեջ 10 րոպե: Ընկույզը մի փոքր կարմրացրեք, մանիրն անցկացրեք քերիչով:
4 Խաշած հավն ու ձուն մանր կտրատեք:
5 Խառնեք բոլոր բաղադրիչներն ու ավելացրեք մայոնեզ: Չմոռանաք ավելացնել աղ և բիբար:
6 Մանրացրեք ընկույզը, և շատ մանր կտրատեք սալորաչիրը:
7 Լցրեք աղցանը ափսեի մեջ: Գդալի օգնությամբ կապիկի գլուխ ձևավորեք:
8 Աղցանի վրա լցրեք մանրացրած ընկույզը:
9 Ամենահաճելին՝ աղցանի ձևավորումն է: Մազերը, ականջները և գեղեցիկ ժպիտը ստացվում է սալորաչրի օգնությամբ: Աչքերն ու քիթը ստացվում են ձվի սպիտակուցից և ձիթապտղից: Ականջները կարելի է ստանալ պանրի կտորներից:
Նույնիսկ ափսոս է այն ուտել: 