Խոզի բուդ ջեռոցում
LifestyleCooks.am-ը գրում է.
Բաղադրիչներ
- միս խոզի - 2-2,5 կգ(բուդ)
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 5 պճեղ
- ծիտրոն - 3 ճյուղ
- հյութ լոլիկի - 50 մլ(թանձր)
- քացախ գինու - 2 ճ/գդ
- մանանեխ - 2 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- Ջնարակի համար՝
- օշարակ բալի - 50 մլ
- քացախ - 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Բուդը լվանում ենք, մաքրում և անհրաժեշտության դեպքում 12 ժամով թողնում սառը ջրի մեջ։
Պատրաստում ենք մարինադ. մանր կտրատած սոխը, ճզմած սխտորը, ծիտրոնի ճյուղերը, լոլիկի թանձր հյութը, քացախը, աղը, կարմիր պղպեղը և մանանեխը խառնում ենք իրար։ Պետք է ստանանք թանձր սոուս։ Բուդը պատում ենք այդ սոուսով և 6 (ավելի լավ կլինի 12 ժամով) ժամով մարինացնում։ Եթե բուդը ոչ մի կաթսայի մեջ չի տեղավորվում, վերցնում ենք պոլիէթիլենային տոպրակ և բուդը տեղավորում մեջը։ Այնուհետև տոպրակի բերանը պինդ կապում ենք։
- Բուդը մարինացնելուց հետո կաշվի վրա կտրվածքներ ենք անում և նորից մարինադի սոուսով պատում։

- Փայլաթիթեղի մեջ լավ փաթաթում ենք և տեղավորում մինչև 180-190 աստիճան տաքացրած ջեռոցը։

- Բուդը 1,5 ժամ եփում ենք։ Այնուհետև հանում ենք ջեռոցից և հեռացնում սոխի և սխտորի կտորները, որպեսզի չայրվեն։

- Ջնարակի համար խառնուրդ ենք պատրաստում։ Բալի թանձր օշարակը խառնում ենք քացախի հետ։ Այնուհետև այդ խառնուրդով պատում ենք բուդը։
Բուդը դնում ենք փայլաթիթեղի մեջ և 15 րոպեով կրկին տեղափոխում ջեռոցը։ Վերջին 10 րոպեն եփում ենք գրիլի ռեժիմով։
- Լավ կլինի բուդը մատուցենք թթու կաղամբի կամ ջեռոցում եփած խնձորի հետ։ Թթու խնձորը լվանում ենք, կտորների բաժանում, թաթախում ջնարակի մեջ և բուդի հետ 30 րոպե թխում։ Ամեն ինչ պատրաստ է։ Բարի ախորժակ։



Դե ինչ, կարծում եմ խոզի բուդ պատրաստելու համար շատ ջանք պետք չէ գործադրել