Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ
Lifestyle1in.am-ը գրում է.
Գտնվելով մարդկանց խմբի մեջ՝ մարդը կարող է հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել: Այս մասին հայտարարել են ամերիկացի հոգեբանները համապատասխան հետազոտությունների հիման վրա՝ հայտնում է Informing-ը:
Գիտնականների խոսքով՝ երբևէ տեղի չունեցածը «հիշելու» համար մարդուն բավական է զգալ խմբի ճնշումը: Այսպես՝ գիտությանը դեպք է հայտնի, երբ տղան, ում խորթ հայրը մեղադրվել է սեռական բռնության մեջ, պատմել է այդ մասին՝ չնայած նրա հետ դա չի կատարվել:
Երեխան, որոշ ժամանակ գտնվելով ոստիկանների մեջ, սկսել է պատմել այն մասին, ինչ նրա հետ իրականում չի տեղի չի ունեցել: Իր խորթ հոր դեմ ցուցմունք տալով՝ տղան իրոք հավատացել է, որ իր հիշողությունները իրական են:
Սակայն թե ինչպես է աշխատում մարդու հիշողությունը, ով ինչ-որ պահի օտար հիշողությունները սկսում է ընդունել որպես սեփական, գիտնականները դեռևս չեն պարզել: Հետազոտողների խոսքով՝ նրանք մտադիր են բացահայտել այդ պրոցեսի մեխանիզմը, և թե արդյոք դա չի՞ հանդիսանում մի մարդուց մյուսին հիշողության «հեռարձակում»: