2 առյուծ մոտեցան վիրավոր աղվեսին. այն, ինչ տեղի ունեցավ հետո, կզարմացնի ձեզ (լուսանկարներ)
LifestyleTert.am–ը գրում է.
Մայրական բնազդն այնպիսի հզոր երևույթ է, որը ստիպում է սեփական խնամքի տակ առնել ոչ միայն սեփական, այլև վտանգի մեջ հայտնված ու հոգածության կարիք ունեցող փոքրիկներին: Այս երևույթը բնորոշ է ոչ միայն մարդկանց, այլև` կենդանիներին: Սակայն այն, ինչ ներկայացված է ստորև հրապարակված ֆոտոշարքում, իրավամբ արժանի է զարմանքի:
Սավանայում արու առյուծն իր ճանապարհին հանդիպել է վիրավոր աղվեսի ձագի, որը նրա համար հեշտ ու համեղ պատառ կարող էր լինել, եթե հանկարծակի փոքրիկ կենդանուն իր պաշտպանության տակ չառներ մի էգ առյուծ:
Մայրական բնազդը ստիպել է առյուծին իր մարմնով փակել վիրավոր աղվեսին ու փրկել նրան «համեղ պատառ» դառնալուց: Սակայն արու առյուծն ի պատասխան սրա հարձակվել է էգի ձագուկների վրա: Մայրը կրկին շտապել է օգնության` ստիպելով կենդանիների արքային հանդարտվել:





